Նորություններ
Հայաստանում բնակելի տների շինարարությունը էապես չի նվազել անգամ ճգնաժամի ընթացքում

18.10.2011
Հայաստանում 2010 թ. ավելի շատ բնակմակերես է շահագործման հանձնվել, քան նախաճգնաժամային տարիներին: Նման եզրակացության կարելի է հանգել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած "Շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում, 2006-10 թ.թ." տեղեկատուից:
Ըստ այդմ` 2010 թ. Հայաստանում շահագործման է հանձնվել 520 հազ. քառ. մետր բնակմակերես, նույնքան, որքան և նախաճգնաժամային 2008-ին: Համեմատության համար` 2006 թ. շահագործման հանձնված բնակմակերեսի ընդհանուր ծավալը կազմել էր 386 հազ. քառ. մետր, 2007 թ.` 480 հազ., 2009 թ.` 435 հազ.:
Սակայն հարկ է նշել, որ կառուցված բնակելի շենքերի միջին չափսերը վերջին 5 տարիներին էապես կրճատվել են: Եթե 2006 թ. կառուցվող բնակելի տան միջին չափսը 316 քառ. մետր էր, ապա 2010 թ.` 144:
1000 բնակչի հաշվով 2006 թ. գործարկվել է 120 քառ. մետր բնակմակերես, իսկ 2010 թ.` 160 քառ. մետր:
Աղբյուրը` news.am










