HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Եվրոպական ներդրումային բանկը ցանկանում է մասնակցել "Հյուսիս հարավ" ավտոմայրուղու կառուցմանը

Եվրոպական ներդրումային բանկը ցանկանում է մասնակցել "Հյուսիս հարավ" ավտոմայրուղու կառուցմանը

11.10.2011

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ֆինասավորել Հայաստանում ենթակառուցվածքների` այդ թվում հանրապետության ճանապարհների վերանորոգմանն ուղղված ծրագրերը: Այս մասին նշվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան գործընկերության  երկրների բաժնի պետ Ֆիլիպ Ժիմչակի հանդիպման ժամանակ, որը կայացել է Երևանում` հոկտեմբերի 10-ին:

 

Հանդիպման ընթացքում քննակվել է  Եվրոպական ներդրումային բանկի կողմից մի շարք ճանապարհաշինարարական ծրագրերի համաֆինանսավորման հարցը:

 

Ֆ.Ժիմչակը տեղեկացրել է, որ ներկայումս Եվրոպական ներդրումային բանկը Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է "Հյուսիս հարավ" ավտոմայրուղու կառուցման Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի հատվածի վերանորոգմանը` իր կողմից համաֆինանսավորման ձևով մասնակցության հարցը:

 

Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ֆրանսիական "Էջիս Ինթերնեյշնլ" կազմակերպությունն արդեն պատրաստել է Տրանշ-3-ի նախագիծը և նախարարությունը շուտով այն կտրամադրի  Եվրոպական ներդրումային բանկին: Նախարարը միաժամանակ բանկի պատվիրակությանն առաջարկել է Տրանշ-3-ի համաֆինանսավորմաը զուգահեռ իրականացնել նաև "Հյուսիս հարավ" ավտոմայրողու կառուցման ամբողջ ծրագրի նախագիծը:

 

Կողմերը քննարկել են նաև դեպի Վրաստան երկու մայրուղիների վերանորոգման և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորող "Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման" ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները: Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել քննարկել այս հարցերը և համաֆինանսավորման կարգով մասնակցել մայրուղիների վերանորոգման ծրագրին:

 

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից պաշտոնապես դիմել Եվրոպական ներդրումային բանկին` վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման շուրջ բանակցություններ սկսելու համար:


Աղբյուրը` news.am