HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում կբացվի նոր մանկական խաղահրապարակ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում կբացվի նոր մանկական խաղահրապարակ

07.10.2011
Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթի 5 հասցեում գտնվող նոր մանկական խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 7-ին: 

Խաղահրապարակը զբաղեցնում է 1500 քմ տարածք. այն ունի երեխաների համար խաղային տարածք, հանգստյան գոտի և տաղավար: Խաղահրապարակը կառուցվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության կողմից և շահել է Երևանի քաղաքապետարանի մրցանակ "Լավագույն բակային տարածք" անվանակարգում:

Բացման պաշտոնական արարողությունը կիրականացնեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը և "Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա" ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Աղբյուրը` news.am