Նորություններ
Բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին
19.07.2011
Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երևանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը:
Մայրաքաղաքում "Լիոնի այգու" հիմնումը Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011թթ. համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010 թվականից: Վերակառուցումը կշարունակվի ծրագրի երկրորդ փուլով:
Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ:
Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ և ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար` բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:
Ամեն ինչ արված էր խնամքով և ճաշակով: Ձևավորումը կատարել են հայ և ֆրանսիացի մասնագետները:
Ամեն ինչ արված էր խնամքով և ճաշակով: Ձևավորումը կատարել են հայ և ֆրանսիացի մասնագետները:
Այգին երևանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել:
Այնուհետև Երևանի և Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները:
Աղբյուրը` yerevan.am










