HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Մատենադարանի նոր շենքի, օդակայանի նոր տերմինալի և հեծանվահրապարակի բացումը՝ Անկախության տոնին

Մատենադարանի նոր շենքի, օդակայանի նոր տերմինալի և հեծանվահրապարակի բացումը՝ Անկախության տոնին

25.08.2011

Անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա մի շարք կառույցների բացում, և դրանցից առաջնայինը Մատենադարանի նոր շենքի բացումն է։

 

Այս մասին այսօր ասուլիսին նշեց Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը։ «Մատենադարանի նոր շենքը երեք անգամ գերազանցում է ներկայիս շենքին, հագեցած է նորագույն սարքավորումներով, իսկ բացումից հետո Մատենադարանի մեզ հայտնի՝ հին շենքը կօգտագործվի որպես ձեռագրերի թանգարան»,- ասաց նա։


Նաև կբացվի նոր հեծանվահրապարակ, օդակայանի նոր տերմինալը, և «Փոքր Մհեր» կրթահամալիրը կունենա նոր ռազմամարզական կենտրոն։

 

Ըստ նրա՝ բավական հագեցած կլինի նաև մշակութային կյանքը. սպասվում են հյուրախաղեր՝ «Մարիինյան», «Գալուստ Գլուլբեկյան» թատրոնների և այլ աշխարհահռչակ արվեստախմբերի մասնակցությամբ, իսկ Երևանի պատմության թանգարանում կբացվի երեք հանրապետությունների պատմության ցուցադրություն։

 

Կենտրոնական բանկի կողմից կթողարկվի մետաղադրամ՝ սահմանափակ քանակությամբ՝ 300 արծաթե մետաղադրամ, և նամականիշներ։ Կհրատարակվեն նաև կատալոգներ՝ ներառելով այս 20 տարիների ընթացքում թողարկված նամականիշների և մետաղադրամների նմուշները։

 

Աղբյուրը` tert.am