HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Ավարտին կհասցվի՞ արդյոք "Սևան" հյուրանոցի կառուցումը

Ավարտին կհասցվի՞ արդյոք "Սևան" հյուրանոցի կառուցումը

19.10.2011

"Սևան" հյուրանոցի կառուցումը կհասնի իր տրամաբանական ավարտին, այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նա հիշեցրեց, որ հյուրանոցը 1996 թ. վաճառվել է "Կարուսել Իստաբլիշմենթ" ընկերությանը, որը պատկանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին:

 

Թեև գնորդը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է: Ի դեպ` պետական գույքի կառավարման նախկին նախարար Դավիթ Վարդանյանն այս գործարքը համարել էր Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջողներից մեկը: Մամուլում տեղեկություններ են հրապարակվելմ այն մասին, որ հյուրանոցի կառուցումը ձգձգվում է Վաչե Մանուկյանի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տարաձայնությունների պատճառով:

 

Հիշեցնենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Երևան այցելած Վաչե Մանուկյանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է նաև այդ հյուրանոցի հետագա ճակատագրի հարցը: Ըստ երևույթին` Վ. Մանուկյանը ցանկանում է ոչ թե հյուրանոց կառուցել, այլ մշակութային կամ բիզնես կենտրոն, սակայն նախագիծը վերջնականապես չի համաձայնեցրել քաղաքային իշխանությունների հետ:


Աղբյուրը` news.am