HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Հայաստանյան անշարժ գույքի շուկայի "ոսկե դարն" ավարտվեց

Հայաստանյան անշարժ գույքի շուկայի "ոսկե դարն" ավարտվեց

07.10.2011
Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի մայրաքաղաքում բազմաբնակարանային շենքերի 1 քմ բնակտարածքի միջին գինը նվազել է 17,66 հազար դրամ, կամ 6,4%: 

Էժանացումը չի կարելի է համարել իրավիճակային երևույթ: Այն վերջին տարիների միտումների շարունակությունն է: Հիշեցնենք, որ դեռևս 90-ականներից անշարժ գույքի շուկայում նկատվում էր բում, որը խրախուսում էին բրոքերներն ու միջնորդական գրասենյակները: Դրա տրամաբանական արդյունքը եղավ լայնածավալ բնակարանային շինարարությունը: Քաղաքացիները ցանկանում էին շահութաբեր ներդրումներ կատարել անընդհատ թանկացող անշարժ գույքի մեջ, իսկ կազմակերպությունները, կառուցելով էլիտար բարձրահարկ շենքեր, փորձում էին առավելագույն շահույթ քաղել: Սակայն այդ հույսերը չարդարացան:  

Հայաստանի անշարժ գույքի շուկայի "ոսկե դարն" ավարտվեց, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան: Անշարժ գույքի գները սկսեցին նվազել, նորակառույց բազմաթիվ բնակարաններ մնացին դատարկ, իսկ բնակարանային շինարարությունը զգալիորեն կրճատվեց: 

Երևանում ընդունված պրակտիկա է կենտրոնից ծայրամաս տեղափոխվելը` վաճառքից տարբերություն ստանալու նպատակով: Կենտրոնում 1 քմ-ի միջին գինը 438,2 հազար դրամ է, իսկ Աջափնյակում` 221,2 հազար դրամ: 64,4 քմ միջին չափի բնակարանը կենտրոնում վաճառելու և Աջափնյակ տեղափոխվելու դեպքում տարբերությունը կկազմի 14 միլիոն դորամ, ինչը աշխատավարձով ապրող ընտանիքի համար զգալի գումար է: 

Սակայն բնակարան վաճառողների գործերը վերջին տարիներին վատացել են: 2008թ. օգոստոսից մինչև 2011թ. օգոստոս Երևանում 1 քմ բնակտարածքի միջին գինը նվազել է 44,2 հազար դրամ, կամ 14,7%: Որոշ անկախ փորձագետներ անշարժ գույքի գների նվազումը պայմանավորում են նաև արտագաղթի նոր ալիքի հետ: