HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Հայաստանում կկառուցվի ևս մի ճոպանուղի

Հայաստանում կկառուցվի ևս մի ճոպանուղի

12.10.2011

"Ախթամար" ոչ այնքան հայտնի ընկերությունը (սեփականատեր` Լևոն Սարգսյան) նախատեսում է Հայաստանում ճոպանուղի կառուցել: Այն գտնվելու է Գեղարքունիքի մարզում: Ընկերությունը 2009թ. շվեցարական "Լեյտներ" ընկերությունից ձեռք է բերել և ՀՀ տարածք է ներմուծել իտալական արտադրության ճոպանուղի և անհրաժեշտ այլ ապրանքներ:

 

"Ախթամարը" պարտավորվում է մինչև 2012 թվականի  հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

 

Չորս ուղևորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար ներդրումները մոտ 830 մլն դրամ են:

 

Նշենք, որ "Ախթամար" ՓԲ ընկերությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում` մոտ 20 հա տարածքում, նախատեսում է իրականացնել խոշոր զբոսաշրջային համալիրի ստեղծման աշխատանքներ, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, տարբեր տեսակի ժամանցային կենտրոններ և լեռնադահուկային երթուղային ցանց:


Աղբյուրը` news.am