Նորություններ
Երևանում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված սեյսմակայուն շինարարությանը

07.06.2011
Երևանում հունիսի 8-ին տեղի կունենա սեյսմակայունությանն ու սեյսմակայուն շինարարությանը նվիրված միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն ճանաչված գիտնականներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Ռուսաստանից և Վրաստանից:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովի ժամանակ կցուցադրվի "Ապրելով աղետների հետ" տեսաֆիլմը:
Գիտաժողովը նվիրված է Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանին: Նա հանդիսանում է ավելի քան 180 գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ, այդ թվում 13 գրքի, 10 նորմատիվ փաստաթղթերի և 12 գյուտերի: Պրոֆ. Մելքումյանի մոտ 100 գիտական աշխատանքները հրատարակվել են աշխարհի 27 երկրներում միջազգային լրագրերում և համաշխարհային, եվրոպական ու ազգային կոնֆերանսների աշխատություններում:










