HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Զայեդ ազգային թանգարան

Զայեդ ազգային թանգարան
Հանդիսանալով հուշարձան և հուշակոթող Միացյալ Արաբական Էմիրաթների հիմնադիր նախագահ շեյխ Զայեդ իբն Սուլթան Ալ Նահայանին` Զայեդ ազգային թանգարանը նպատակ ունի դառնալու առանցքային կետ զարգացող Սաադիյաթ կղզու Մշակութային թաղամասում: Թանգարանի բոլոր ասպեկտները` ճարտարապետական նախագծից մինչև թանգարանի ցուցադրության թեմաները արտացոլելու են հանգուցյալ շեյխ Զայեդի կյանքն ու արժեքները: 

Թանգարանի թռչնի թևեր հիշեցնող աշտարակները նմանեցված են թռչող բազեյի` որպես հարգանքի տուրք բազեյով որսի հանդեպ շեյխ Զայադի տածած սիրուն: Դրանք հանդես են գալիս որպես ջերմային աշտարակներ` բնական սառեցման համակարգի անբաժանելի մասեր, որոնք մղում են տաք օդը դեպի վեր և դուրս` ստեղծելով դրսից սառը օդի ցածր ճնշման հոսք դեպի թանգարանի ներս :

Թևերը վեր են խոյանալու արհեստական հողի թմբից, որում տեղակայված է լինելու ստորգետնյա նախասրահ մանրածախ առևտրի կետերով, բացօթյա ցուցասրահներով, ճաշարանով և դահլիճով: Ստորգետնյա նախասրահը կօգտվի հողի ջերմային հատկության առավելություններից` կրճատելով ջերմության վերահսկման հետագա ծախսերը: Ողջ թանգարանը շրջապատված է լինելու ջրային մասսայով` Սաադիյաթ կղզու Մշակութային թաղամասի համար ստեղծվող բազմաթիվ նախագծերի միջև դառնալով առանձնահատուկ մշակութային ուղենիշ: 

"Foster + Partners"-ի նախագիծը արվեստի և պատմության չորս խոշոր կենտրոններից առաջինն է, որը պետք է իրագործվի Մշակութային թաղամասում: Ֆրենք Ղերիի Գուգենհեմյան թանգարանը, Զահա Հադիդի Կատարողական արվեստի կենտրոնը և Ժան Նուվեյլի Աբու Դաբի Լուվրը կառուցվում են սկսած 2010 թվականի աշնանից և նախատեսված են ավարտել մինչև 2014 թվականը: