HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Շարժական հյուրանոց

Շարժական հյուրանոց
Jagnefält Milton Architecture նորվեգական ճարտարապետական արվեստանոցն իրագործել է մի ունիկալ մտահղացում` ինչպես կենդանացնել Օնդալսնես փոքր քաղաքը: Քաղաքը ծառայում է որպես մուտք տարածաշրջանի հիասքանչ ֆիորդեր և շրջապատված է գեղատեսիլ բնությամբ:

Ճարտարպետները նախագծել են հյուրանոցներ, որոնք սահում են քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող երկաթգծերով: Հյուրանոցը բոլորովին էլ չի հիշեցնում ավանդական գնացքի, այլ նման  է խոշոր չափի արկղերի շարանի, որոնք բեռնված են սովորականից շատ բեռով: Բարեբախտաբար այդ տպավորությունը ճիշտ չէ. տարբեր բարձրության և լայնության արկղերի ներսում մինիմալիստական ոճով ամբողջությամբ կահավորված սենյակներ են, որոնք բավականաչափ մեծ են քնելու համար: Այս կերպ տուրիստները կարող են տեսնել երկիրը և չվատնել ոչ մի րոպե բնակության վայր փնտրելու համար:

Այս մտահղացումն ապագայում նպատակ ունի ներառելու շարժական հանրային լոգարան և համերգային սրահ, որոնք ևս կճամփորդեն երկաթգծերով: Ձմռանը հյուրանոցային միավորները կհավաքվեն քաղաքի կենտրոնի մերձակայքում, իսկ ամռանը կճամփորդեն գոյություն ունեցող զանազան երկաթգծերով:

Դիզայնն առաջացնում է հետաքրքիր ռետրո զգացողություն և հիշեցնում է հարյուր տարի առաջվա ԱՄՆ, երբ մասնավոր ավտոմեքենաները ճամփորդում էին երկաթգծերով: Այնուամենայնիվ, այս միտքը գործնական է բոլոր ձևերով, և այս հյուրանոցները բացասաբար չեն ներգործում բնության վրա և էկոլոգիապես մաքուր են: