Հետաքրքիր է
Նոր արդի բնակավայր Սինգապուրում

Ասիայում Դենիել Լիբերսքինդի նախագծած առաջին բնակավայրի կառուցապատումը կբացվի շուտով Սինգապուրում: Այն տեղակայված է Սինգապուրի մուտքի նկատելի հատվածում` պատմանական Կեպպել նավահանգիստում: Նախագիծը ճարտարապետի մինչ օրս իրագործած ամենամեծ կառուցապատումն է: Այն զբաղեցնում է մոտ 84'000 ք.մ. տարածք, որից 20 հա ընդգրկում է 1'129 շքեղ բնակարան` բաշխված վեց բարձրահարկ աշտարակների և տասնմեկ ընդարձակ ցածրահարկ վիլլաների միչև` յուրաքանչյուրը վեցից ութ հարկանի: Բոլոր հարկերը տարբեր են ըստ իրենց ձևի և չափի`թողնելով լրիվ տարբեր տպավորություւն: Աշտարակները զգուշությամբ թեքված են միմյանց կողմ` ասես զրուցելիս լինեն:

Դենիել Լիբերսքինդի դիզայնը հմտորեն խուսափում է միատեսակությունն ու գերբնակվածության զգացողությունը, որոնք հաճախ են հանդիպում բնակարանային կառուցապատման մեջ: Այն նաև վարպետորեն շրջանցում է ճարտարապետների առջև ծառացող մարտահրավերը, որն առաջ է գալիս, երբ աշխատում ես Սինգապուրում, որտեղ շինարարության բարձր խտությունն անշարժ գույքի բարձր գները փոխհատուցելու միակ ճանապարհն է: Տեղադրելով ցածրահարկ վիլլաները ջրի երկայնով, իսկ բարձրահարկ աշտարակները դրանց ետևում` դիզայնին հաջողվել է տալ թեթև, լուսավոր խմբավորում:















