HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոն Գաոսյունում

Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոն Գաոսյունում
Kubota & Bachmann Architects-ը շահել է Գաոսյունում (Թայվան) Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոնի կառուցման խրախուսական հաղթանակ:

Այս նախագծի լոզունգն է. "Գույնն ուրախություն է, գույնը սեր է և գույնը Փոփ է": Ուրախությունը ծովի մոտ ապրելու հաճույքն է, ծովափնյա զբասանքը, նավահանգստով քայլելն ու տեղի շուկան այցելելը: Սերը երկու նախագծերի մեկ կետում հանդիպելն է: Դա Գաոսյուն մերձծովային մշակույթի և հանրամատչելի երաժշտության կենտրոնի հանդիպումն է: Փոփը Գաոսյունի նավահանգստի նոր սիմվոլն է: Մի վայրի, որը հասանելի է բոլորին: Մի վայր, որտեղ մարդիկ երգում և պարում են: Նոր հանդիպման վայր Գաոսյուն քաղաքում:  

Գաոսյունի Մերձծովյան Մշակույթի և Հանրամատչելի Երաժշտության կենտրոնը տարբեր նախագծերի և բաղադրիչների համակցում է: Համակցումը ձևավորում է գույների հարմոնիա: