HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Լիթլ-ն արժանացել է Թայվանի աշտարակ միջազգային մրցույթի խրախուսական մրցանակին

Լիթլ-ն արժանացել է Թայվանի աշտարակ միջազգային մրցույթի խրախուսական մրցանակին
Թայվանի աշտարակ միջազգային դիզայնի մրցույթին ներկայացված Լիթլ-ի 368 մետր բարձրությամբ նախագիծը խորհրդանշում է կյանք, շարժում և հավերժ բարգավաճում` "Թայվանի հոգին" մատնանշող մշակութային որակները, որոնք կարևոր են ինչպես Թայչունգի բնակչության համար, այնպես էլ այս քաղաքային խարհրդանիշ այցելողների համար:

Այս աշտարակը ներառում է պատմական/ մշակութային թանգարան, Թայչունգ քաղաքի կառավարության Քաղաքային զարգացման դեպարտամենտի գրասենյակներ և հանրային դիտահարթակ, որտեղից այցելուների համար բացվում է քաղաքի տեսարանն ու լոկալ բնապատկերը:

Լինելով 21-րդ դարի կանաչ կառույցի օրինակ` աշտարակը նաև ծառայում է` որպես հեքիաթային տրոպիկական անտառ, որը տեղական համայնքին, ինչպես նաև ողջ Թայվանին առաջարկում է կյանք և օդի վերարտադրում: Էկոկմախքից բացի, որն ապահովում է կառույցի առավելագույն կայունությունն, աշտարակը բաղկացած է երեք "լողացող լեռներից", որոնք նմանակում են մոտակա Դադու լեռնաշղթան: Լեռները միմյանց միանում են բուսական տարրերով և ներառում են բնակելի ուղղահայաց տրոպիկական անտառներ և երկնային այգիներ, որոնք աշխատում են Թայչունգի օդի զտման ուղղությամբ: Կառույցի հիմքից ձգվող լուսաէլեկտրական ծածկը ստեղծում է տարածք մարդկային բնակության համար և մատակարարում է կենսական եներգիա` պահպանելու այս նոր ցանցի զարգացումը:

Նախագծի թիմը` Բրեդ Վարֆոլոմեյ, Ջեյսոն Բիզերո, Ռուջել Չիրիբոգա, Սանտիագո Քրեսպո, Ռայան Դևիս, Ռիկ Ռեյմեր, Բո Սուն, Քոբի Վոթս