Հետաքրքիր է
Հյուրանոց Յաս

Ասիմպտոտ ճարտարապետական խումբը, որ հիմնադրվել է 1989 թվականին Հանի Ռաշիդի և Լիզ Աննիի կողմից, այսօր արդեն լավ ճանաչված է: Նրանց նախագծերը միշտ նորարարական են և մի քայլ առաջ:
Վերջերս նրանք ավարտեցին Յաս հյուրանոցը, որը զբաղեցնում է 85'000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան 500 սենյակ: Այս շքեղ հյուրանոցը փառասեր Յաս նավահանգստի ամենանշանակալի կառույցներից մեկն է, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում Աբու Դաբիի F1 օղակի մոտ:
Նախագծի սկզբնական հայեցակարգն էր արագությանն ու շարժմանը տալ երկրաչափական և գեղագիտական արտացոլում, ինչպես նաև իսլամի արվեստի ու արհեստի ավանդույթները: 217 մետր բարձրության ճակատի հիմնական տարրը պողպատե կառույցն է, որը ոչ միայն ճարտարապետական կարևորություն ունի, այլև ճարտարագիտական: Այս կառույցը տեսանելիորեն միացնում է երկու առանձին հյուրանոցային աշտարակները:
Ողջ նախագիծը արձագանքում է իր շրջակայքին և վիզուալ փոխում այն:












