HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Հոլոն դիզայնի թանգարան

Հոլոն դիզայնի թանգարան
Հոլոն դիզայնի թանգարանը կրթական և մշակութային կենտրոն է Իսրայելում: Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրել են ճարտարապետ Ռոն Արեդին` կառուցելու համար այնպիսի շենք, որը հետաքրքիր լինի ողջ աշխարհին: Նրանք փնտրում էին այնպիսի ճարտարապետի, ով ծանոթ կլիներ և կհասկանար իրենց մշակութային ժառանգության առանձնահատկությունները:

Հոլոն դիզայնի թանգարանը կամ ՀԴԹ-ն (DMH) նպատակ ունի ծառայելու Իսրայելի ճարտարապետությունն ու դիզայնը տարածելուն: 3'700 քառակուսի մետր մակերևույթով այս կառույցի գլխավոր պատկերասրահը զբաղեցնում է 500 քառակուսի մետր և ապակե տանիքից լուսավորվում է  բնական լույսով, իսկ "Սև արկղ" խորհրդավոր անվանում կրող սենյակը զբաղեցնում է 200 քառակուսի մետր և լուսավորվում է միմիայն արհեստական լուսավորությամբ: