HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Պարուրաձև կամուրջ Սինգապուրի ծովածոցում

Պարուրաձև կամուրջ Սինգապուրի ծովածոցում
Ճարտարապետ Կոքս Ռայների նախագծած Պարուրաձև կամուրջն (Հելիքս կամուրջ) այն սակավաթիվ կամուրջներից է, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որ անվանակոչվել է ի պատիվ իր կառուցվածքի:

Ի հավելումն իր բացառիկ կառուցվածքի և ձևի, այն նախագծվել է համապատասխանելու իր տեղադրությանը` Սինգապուր գետի և ծովածոցի ջրանցքի վրա` մի մեծ ներքին նավահանգստի, որտեղ կենտրոնացած է քաղաքի մեծ մասը:

Հայեցակարգն ի սկզբանե նախատեսվել էր այնպես, որ կամրջին տրվի աղեղնաձև թեքություն, որպեսզի զբոսուղին երկու կողմերից էլ իջնի ցած: Այս "աղեղը" նաև նպատակ ուներ հետիոտնի կամուրջը թեքել հարակից երթուղային կամրջից, որը ևս նախագծվել է նույն թմի կողմից` թույլ տալով նրանց հանդիպել միջնակետում: 

Տեղակայված լինելով տրոպիկական կլիմայական գոտում` պահանջվում էր Հելիքս կամուրջը պատսպարել ծածկույթով: Հենց այս պահանջից էլ զարգացավ գլանաձև հատույթներ հասկացությունը, որոնք թույլ են տալիս ինտեգրել ծածկույթը և տախտակամածը: Թիմը բացահայտեց, որ կրկնակի պարուրաձև կառուցվածքը պահանջում է հինգ անգամ ավելի քիչ պողպատ, քան սովորական սյունայինը: Դրանով այս կառույցը դարձավ խորհրդանշական հաստատում այն մտքի, որ Սինգապուրը համարվի "կանաչ", զբոսանքի քաղաք:

Ընտրված լինելով Միջազգային դիզայնի մրցույթի 36 անցողիկ նախագծերից` Սինգապուրի քաղաքային վերակառուցման մարմինը որոշեց, որ այն ամբողջությամբ պետք է կառուցված լինի չժանգոտվող պողպատից: Այս որոշումը հնարավորություն է տալիս մանրակրկիտ մշակել բոլոր գլանները, հենարաններն ու կապերը, բազմաթիվ հանգույցների տալ բնական տեսք: Այս դետալները և ընդհանուր պարուրաձև տեսքը նմանեցնում են կամուրջը ԴՆԹ-ի մոլեկուլի` իր "կենսատու" և "կայուն զարգացում" ենթատոքստով: