HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Մեծ Օպերա

Մեծ Օպերա
Զահա Հադիդը կնքել է պայմանագիր, համաձայն որի պետք է նախագծի Մարոկոյի Ռաբատ քաղաքի համար Մեծ Օպերայի շենքը: Կառույցը պետք է կարևոր հուշարձան դառնա ոչ միայն քաղաքի համար, այլ նաև ողջ երկրի: Այն պետք է յուրահատուկ լինի իր օրիգինալ, դինամիկ և նորարարական դիզայնի շնորհիվ և ընդգրկվի քաղաղքի ինֆրակառուցվածքին:

Զահա Հադիդը համագործակցում է Լեմղարի Իսակլի հետ, ով հանդիսանում է MD Bougreg կառուցապատող ընկերության աշխատակից: Նրանք համագործակցության պայմանագիր են կնքել 2010 թվականի նոյեմբերի 5-ին: 27'000 քառակուսի մետր տարածք ընդգրկող Ռաբատի Մեծ Օպերան նախատեսվում է դարձնել հարուստ մշակութային խաչմերուկ: Այն կարող է ընդունել 2'050 այցելու մեծ բեմում և 520` փոքրում: Բացօդյա ամֆիթատրոնի տարողունակությունը կազմում է 7'000 այցելու:

Այս նախագծի նախատեսված ծախսերը բավականին մեծ են, գնահատված են 100 միլիոն ֆունտ կամ 160 միլիոն եվրո:

Մեծ Օպերան պետք է տեղակայվի Բյուրեգրեգ կոչվող հովտի վրա: Այս տարածքը պետք է ընդգրկվի քաղաքյին գոտի մինչև 2014 թվականը` նոր շենքեր, պահեստներ և ռեստորանային համալիրներ պետք է կառուցվեն: Տեղամասը նախատեսվում է դարձնել Մարոկկոյի ամենագրավիչ վայրերից մեկը: