HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Արհեստական բլուրներ

Արհեստական բլուրներ
Fake Hills-ը ջրի վրա կառուցված խոշոր բնակելի համալիր է Չինաստանի Բեյհայ քաղաքում:

MAD Architects-ը դարավոր չինական ճարտարապետության սկզբունքներով նախագծել է ժամանակակից մոնոլիտ բնակելի շենք` որպես նմուշ օգտագործելով տեղի բլուրների կառուցվածքը: Սկզբունքորեն նախագիծը նպատակ ուներ շեղվել ներկայիս բնակելի աշտարակներից, որոնք սփռված են քաղաքով մեկ, և վերստին կապել քաղաքը տեղական բլրային տարաքների և բնության հետ:

Ներկայումս Չինաստանում բնակելի շինարարության ոլորտում հիմնականում գերակշռում են էժանագին բնակելի աշտարակներն ու շարքային կառույցները, որոնց նպատակն է առավելագույնի հասցնել կառուցապատողների շահույթը, որոնք, սակայն, փոխում են միջավայրի բնական հատկությունները և դարձնում այն արհեստական:

Կառուցված լինելով որպես մեկ մոնոլիտ պատ` բնակարաններն ապահովված են հավասար արևային ճառագայթմամբ: Կառուցվածքի բացվածքները, ինչպես նաև տանիքի ալիքավորությունները թույլ չեն տալիս որպեսզի կառույցն ունենա ճնշող տեսք և չեն զրկում հարևան տարածքները լույսից:

Հիմնական կառուցապատումից 90 աստիճան թեքության վրա կառուցված է առանձին աշտարակ, որը վեր է խոյանում ինչպես գլուխ: 7 ավելի ցածրահասակ աշտարակներն էլ ամբողջացնում են համալիրը: