Հետաքրքիր է
Ձվաձև կառույց Մումբայում

Եվս մի մոտեցում ճարտարապետությանը որպես բնական, բայց անշունչ օբյեկտի:
32'000 քառակուսի մակերեսով այս կիբեր ձուն, որը նախատեսված է Հնդկաստանի Մումբայ քաղաքի համար, նախագծվել է James Law Cybertecture միջազգային ընկերության կողմից, որը հանդիսանում է համագործակցություն Հոնկոնգի, ԱՄԷ և Հնդկաստանի միջև:
Կառույցի հպարտությունն է անսովոր և նորարարական դիզայնը, ինչը բնութագրում է James Law Cybertecture ընկերության աշխատանքը: Անկախ այն բանից` դուք կհավանեք նրանց աշխատանքը, թե ոչ, նրանց էսթետիկ ուղղվածությունը դեպի 21-րդ դարն է` իր ձեռքում բոլոր տեխնոլոգիաներով և ստեղծագործական առողջ մղումներով:














