HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Էկոլոգիական ռեստորան

Էկոլոգիական ռեստորան
Garduno Architects-ը ձևափոխել է 40 հարկանի շենքի նկուղը զարմանահրաշ պարտեզ-ռեստորանի` նոր մոտեցումների և ստեղծագործ մտքի շնորհիվ: Նրանց հիմնական նպատակն էր բետոնով հագեցված տարածքում, ավտոկայանի հարևանությամբ ստեղծել անկախ, կենդանի օրգանիզմ և դրանով նպաստել շրջակա միջավայրին:

Արդյունքում ստացվել է 930 քառակուսի մետր կանաչապատված տարածք, որտեղ գտնվում է ոչ միայն ռեստորան` հարթակներով, շատրվաններով և նստատեղերով, այլ նաև ծաղկի, թանկարժեք զարդերի խանութներ և փուռ: Երկու լայն հարթակները հագեցած են զանազան բույսերի միկրոկլիմայով և կառուցած են կենտրոնական խողովակի` շատրվանի շուրջ:

Այստեղ վաճառվող յուրաքանչյուր իր ենթակվում է բիոլոգիական քայքայման: Այս տարածքի համաը մշակվել է յուրահատուկ ջեռուցման համակարգ է` խոհանոցից ստացված ջերմությունը օգտագործվում է հարթակները ջեռուցելու համար:

Ճարտարապետների և ներդրողի մտահղացմամբ յուրաքանչյուր իր այս ռեստորանում` լուսամփոփից մինչև սեղանի սփռոց, պատրաստված է տեղական արտադրողների կողմից` Մեքսիկայում: Արդյունքում ստացվել է ներդաշնակ և նրբաճաշակ վայր: