Հետաքրքիր է
Ադամանդե աշտարակ Նյու Յորքում

Մեքսիկացի ճարտարապետ Լուիս Դուրազոն Նյու Յորքի համար նախագծել է Ադամանդե աշտարակ երկնաքերը: Կառույցի համընդհանուր երկրաչափական ձևի համար ներշնչանք է հանդիսացել ադամանդի քիմիական կառուցվածքն իր էկզոկմախքով, որը գործում է որպես պողպատե ցանց, որտեղ կարող են տեղադրվել բնակելի բջիջներ կամ միավորներ:
300 մետր բարձրությամբ աշտարակն արևային ուսումնասիրությունների հիման վրա արված բացվածքների հնարամիտ տեղադրության շնորհիվ թույլ է տալիս ցերեկային լույսի թափանցելիությունը դեպի յուրաքանչյուր միավոր: Պողպատե ցանցի քսան տոկոսը ազատ է մնալու և օգտագործվելու է որպես քաղաքի համար ուղղահայաց հանգստի գոտի: Այդպիսով Նյու Յորքի բնակչությանը թույլ կտրվի վայելելու մի շարք հնարավորություններ, այդ թվում` թանգարաներ և պատկերասրահներ:
Մի շարք էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կողքին աշտարակը ներառում է հողմային տուրբիններ, որոնք տեղադրված են վերին մակարդակում, և արտաքին ծածկույթի երկայնքով տեղադրված արևային վահանակներ: