HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Քալատրավայի վաղվա թանգարանը

Քալատրավայի վաղվա թանգարանը
Ռիո դե Ժանեյրոն` Բրազիլիայի մայրաքաղաքը, պատրաստվում է մի շարք կարևոր միջոցառումների: Այդ իսկ պատճառով տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են նորացնել քաղաքը. ոչ միայն հանրային գոտիներ կկառուցվեն, այլ նաև խորհրդանշական կառույցներ:

Քաղաքի նոր խորհրդանիշներից մեկը կարող է դառնալ վաղվա թանգարանը` նախագծված դարի ամենաճանաչված ճարտարապետներից մեկի` Սանտիագո Քալատրավայի կողմից: Պիեր Մաուան այն վայրն է, որտեղ կտեղակայվեն մի շարք կառույցներ, պարտեզներ և լողավազաններ: Այս նախագիծը պետք է ներկայացնի ճարտարապետության նոր ուղվածությունը և ցույց տա էկո-կառույցների ապագան:

Ճարտարապետի խոսքերով ենթադրվում է ստեղծել կենդանի թանգարան, որը կիրականացնի մանկավարժական գործունեություն: Երիտասարդները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես է իրականում էկոլոգիան գործում:

Կառույցը կունենա գրավիչ և ակնառու արտաքին տեսք: Վերը նշված լողավազանները կհավաքեն անձրևաջրերը` ֆիլտրման նպատակով: Իսկ թանգարանը կծառայի Երկրի ապագային նվիրված ցուցադրություններ հյուրընկալելու նպատակին: