HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է

Բամբուկե սրճարան

Բամբուկե սրճարան
Վիետնամացի ճարտարապետ Վո Թրոնգ Նղիան կառուցել է մի կամարակապ բամբուկե սրճարան, որն անվանակոչվել է "Ջուր և քամի": Այս ճարտարապետը սովորել է Ճապոնիայում, սակայն ծնունդով նա Վիետնամի կենտրոնում գտվող մի փոքրիկ գյուղից է: Հենց այս փաստն է ոգեշնշել նրան նախագծել նման ունիկալ ճարտարապետական ստեղծագործություն: Այս կառույցը կազմված է բացառապես բամբուկից և այլ բնական նյութերից: Սրճարանի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի ավանդական վիետնամական տան տեսք: Շինարարության համար օգտագործված յուրաքանչյուր մասնիկ հյուսված է ավանդական տեխնիկայով, և այն կառուցելիս ընդհանրապես չի օգտագործվել երկաթե մեխ:

Շինարարության այս բացառիկ մեթոդը ցույց է տալիս, թե որքան բազմազան ու ամուր է բամբուկը: Բամբուկն աճում է շատ արագ, և շինարարության մեջ գնալով գերակշռում է բակբուկի կիրառությունը` որպես կայուն նյութի:

Ողջ կառույցն ունի 30 դյույմ բարձրություն` շրջապատված վայրի ծաղիկներով և ծառերով: Կամարի գագաթին ներկառուցված են օդանցքեր, որոնք ապահովում են բնական լույսի բավարար քանակությամբ ներթափանցումը: