HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Հետաքրքիր է


Արհեստական ամպեր 2014 թ.-ի ձմեռային Օլիմպիադայի համար
Արհեստական ամպեր 2014 թ.-ի ձմեռային Օլիմպիադայի համար

Նախագծված լինելով Ասադով ճարտարապետական արվեստանոցի կողմից Աերոէսթետիկ ճարտարապետական մրցույթի համար 2010 թվականին` նախագիծը իրենից ներկայացնում է մոդուլների ունիվերսալ համակարգ, որոնք ընդունակ են մեծ բարձրությունների վրա միավորվելու և անջատվելու:
Նոր արդի բնակավայր Սինգապուրում
Նոր արդի բնակավայր Սինգապուրում

Ասիայում Դենիել Լիբերսքինդի նախագծած առաջին բնակավայրի կառուցապատումը կբացվի շուտով Սինգապուրում: Այն տեղակայված է Սինգապուրի մուտքի նկատելի հատվածում` պատմանական Կեպպել նավահանգիստում: Նախագիծը ճարտարապետի մինչ օրս իրագործած ամենամեծ կառուցապատումն է:
Չինացիները 15 օրում 30 հարկանի երկնաքեր են կառուցել
Չինացիները 15 օրում 30 հարկանի երկնաքեր են կառուցել

Broad Group ընկերության ճարտարագետները նոր ռեկորդ են սահմանել` 15 օր (360 ժամ) անընդմեջ աշխատանքի արդյունքում 30 հարկանի, 17,000 քառակուսի մետր մակերեսով հյուրանոց են կառուցել:
Ջրային խորանարդ տաղավար
Ջրային խորանարդ տաղավար

Հարավային Կորեայի Յոսու քաղաքում Միջազգային ցուցահանդես 2012-ի թեման է` "Կենդանի օվկիանոս և ափ": Այդ նպատակով MVRDV-ի ճարտարապետները նախագծել են տաղավար, որը կնպաստի օվկիանոսի էկոհամակարգի անկայունության մասին իրազեկմանը: Կառույցն իրենից ներկայացնում է "ակվարիում", բաժակաձև շինություն` իրականացված ջրային ավազաներով, որոնք շրջափակում են կենտրոնի ազատ տարածությունը:
Դուբայի Մարքարիտը
Դուբայի Մարքարիտը

Դուբայի Մարքարիտը բնակելի և առևտրային կառուցապատում է Դուբայում, քաղաքի նորագույն հատվածում` հրաշալի տեսարանով դեպի ծոցը, Արմավենու կղզին և Բուրժ Ալ Արաբը:
Ձվաձև կառույց Մումբայում
Ձվաձև կառույց Մումբայում

Եվս մի մոտեցում ճարտարապետությանը որպես բնական, բայց անշունչ օբյեկտի: 32'000 քառակուսի մակերեսով այս կիբեր ձուն նախագծվել է Ջեյմս Լոուի Cybertecture International ընկերության կյողմից:
Հյուրանոց Յաս
Հյուրանոց Յաս

Վերջերս Ասիմպտոտ ճարտարապետական խումբն ավարտեց Յաս հյուրանոցը, որը զբաղեցնում է 85'000 քառակուսի մետր տարածք և ունի ավելի քան 500 սենյակ: Այս շքեղ հյուրանոցը փառասեր Յաս նավահանգստի ամենանշանակալի կառույցներից մեկն է, որը տեղակայված է Աբու Դաբիի F1 օղակին մոտ, Արաբական Միացյալ Էմիրություններ:
Կակտուսը որպես նոր աշտարակ Քաթարում
Կակտուսը որպես նոր աշտարակ Քաթարում

Քաթարի Տեղական գործերի և գյուղատնտեսության նախարարության (ՏԳԳՆ) նոր գրասենյակի արտաքին տեսքը նմանեցված է հսկա կակտուսի, ինչը ստեղծագործորեն խոսում է գրասնեյակների տեղադրության և էության մասին:
Aesthetic Architecture բանկոգյան ընկերությունը նախագծել է այս ժամանակակից, ապակյա շենքը ՏԳԳՆ-ի համար` օգտագործելով կակտուսը որպես ոգեշնչման աղբյուր ինչպեսարտաքին տեսքի, այնպես էլ շինության ֆունկցիոնալ նշանակության համար:
Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոն Գաոսյունում
Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոն Գաոսյունում

Kubota & Bachmann Architects-ը շահել է Գաոսյունում (Թայվան) Մերձծովյան Մշակույթի և Փոփ Երաժշտության Կենտրոնի կառուցման խրախուսական հաղթանակ: Այս նախագծի լոզունգն է. "Գույնն ուրախություն է, գույնը սեր է և գույնը Փոփ է":
Զայեդ ազգային թանգարան
Զայեդ ազգային թանգարան

Հանդիսանալով հուշարձան և հուշակոթող Միացյալ Արաբական Էմիրաթների հիմնադիր նախագահ շեյխ Զայեդ իբն Սուլթան Ալ Նահայանին` Զայեդ ազգային թանգարանը նպատակ ունի դառնալու առանցքային կետ զարգացող Սաադիյաթ կղզու Մշակութային թաղամասում: Թանգարանի բոլոր ասպեկտները` ճարտարապետական նախագծից մինչև թանգարանի ցուցադրության թեմաները արտացոլելու են հանգուցյալ շեյխ Զայեդի կյանքն ու արժեքները:   
Նորարարական քաղաքային գիշերային ակումբ
Նորարարական քաղաքային գիշերային ակումբ

Տիֆանի Դալենի և Վիրջինիա Մելնիկի նախագծած քաղաքային գիշերային ակումբն արձագանք է Հարաջուկուի աշխույժ և էքլեկտիկ երիտասարդության մշակույթին և հավասարակշռում է Օմոնթեսանդոյի բարձր նորաձևության հետ:
Քաղաքային այս ակումն իր մեջ ներառում է ընդարձակ շքամուտք, սուշի-ռեստորան, բար, երաժշտական սրահ և երկու VIP հանգստյան սրահներ: 
Շարժական հյուրանոց
Շարժական հյուրանոց

Jagnefält Milton Architecture նորվեգական ճարտարապետական արվեստանոցն իրագործել է մի ունիկալ մտահղացում` ինչպես կենդանացնել Օնդալսնես փոքր քաղաքը: Ճարտարպետները նախագծել են հյուրանոցներ, որոնք սահում են քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող երկաթգծերով:
Արհեստական բլուրներ
Արհեստական բլուրներ

MAD Architects-ը նախագծել է ժամանակակից մոնոլիտ բնակելի շենք դարավոր չինական ճարտարապետության սկզբունքներով` որպես նմուշ օգտագործելով տեղի բլուրների կառուցվածքը:
Պարուրաձև կամուրջ Սինգապուրի ծովածոցում
Պարուրաձև կամուրջ Սինգապուրի ծովածոցում

Ճարտարապետ Կոքս Ռայների նախագծած Պարուրաձև կամուրջն (The Helix Bridge) այն սակավաթիվ կամուրջներից է, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որ անվանակոչվել է ի պատիվ իր կառուցվածքի:
Երկնաքեր Պղպջակ
Երկնաքեր Պղպջակ

Պղպջակ երկնաքերը նախագծել են Իրանի ճարտարապետներ Ֆարզադ Միրշաֆյեն, Ամին Աղաղոլիսադեն, Ֆարզին Միսամին և Փեյման Ալին: Արտաքին ծածկույթի տեսքը հիմնված է պղպջակների` օվկիանոսի ուժեղ քամիների ժամանակ հանդիպակած քամիներին հակառակ թեքվելու աերոդինամիկ հատկության վրա:
Ադամանդե աշտարակ Նյու Յորքում
Ադամանդե աշտարակ Նյու Յորքում

Մեքսիկացի ճարտարապետ Լուիս Դուրազոն Նյու Յորքի համար նախագծել է Ադամանդե աշտարակ երկնաքերը: Կառույցի համընդհանուր երկրաչափական ձևի համար ներշնչանք է հանդիսացել ադամանդի քիմիական կառուցվածքն իր էկզոկմախքով, որը գործում է որպես պողպատե ցանց, որտեղ կարող են տեղադրվել բնակելի բջիջներ կամ միավորներ:
Բամբուկե սրճարան
Բամբուկե սրճարան

Վիետնամացի ճարտարապետ Վո Թրոնգ Նղիան կառուցել է մի կամարակապ բամբուկե սրճարան, որն անվանակոչվել է "Ջուր և քամի": Այս ճարտարապետը սովորել է Ճապոնիայում, սակայն ծնունդով նա Վիետնամի կենտրոնում գտվող մի փոքրիկ գյուղից է: Հենց այս փաստն է ոգեշնշել նրան նախագծել նման ունիկալ ճարտարապետական ստեղծագործություն:
TEK Խորանարդ շենք Թայվանում
TEK Խորանարդ շենք Թայվանում

TEK-ը հանրային նշանակության շենք է Թայվանում, որն իր ձևի և խառնվածքի շնորհիվ նպատակ ունի դառնալ խոշոր խաչմերուկ օգատգործողների համար: Նախագծված լինելով BIG Architects-ի կողմից` 57 մետրանոց խորանարդաձև շենքը բաղկացած է բացօդյա հատվածից, որը կարելի է կոչել անգամ "փողոց", ինչն ապահովում է մարդկանց մուտքը կառույցի մեջ: Մուտքը գնալով բարձրանում և ընդարձակվում է շենքի վերին հատվածում և դուրս է գալիս դեպի տանիքի բացօդյա պարտեզ:
Լիթլ-ն արժանացել է Թայվանի աշտարակ միջազգային մրցույթի խրախուսական մրցանակին
Լիթլ-ն արժանացել է Թայվանի աշտարակ միջազգային մրցույթի խրախուսական մրցանակին

Թայվանի աշտարակ միջազգային դիզայնի մրցույթին ներկայացված Լիթլ-ի 368 մետր բարձրությամբ նախագիծը խորհրդանշում է կյանք, շարժում և հավերժ բարգավաճում` "Թայվանի հոգին" մատնանշող մշակութային որակները, որոնք կարևոր են ինչպես Թայչունգի ժողովրդի համար, այնպես էլ այս քաղաքային խարհրդանիշ այցելողների համար:
Զույգ երկնաքերեր 21-րդ դարի համար
Զույգ երկնաքերեր 21-րդ դարի համար

Այս գերինովացիոն նախագիծը բաղկացած է չափազանց նեղ զույգ աշտարակներից, որոնց բարձրությունը հասնում է 350 մետրի, որտեղ էլ տեղադրված է դիտահարթակ և երկնային պարտեզ: Աշտարակների ցոկոլներն իրենցից ներկայացնում են մի շարք թանգարաններ, որոնք ցուցադրելու են Թայվանի անցյալը, ներկան և ապագան: Երեք թանգարաններից յուրաքանչյուրը շրջապատված է հանգստի գոտիներով, որոնք ներառում են ջրային հարթակ, բացօթյա թատրոն, կանաչ տուն և միջոցառումների հրապարակ:
Ցուցադրված է 1-ից 20-ը (56-ից)
 1  2  3  հաջորդ >>