Կառույցի մասին
Բնակելի Համալիր "Կայարան"
Տիպ` բնակելի
Հարկայնություն` 3
Հասցե` Երևան, Կենտրոն, Անտառային Արաբկիր կայարանին հարող տարածք
Կառուցապատող` Կայարան

Ճարտարապետ' Հրաչյա Պողոսյան
Կայարան Բնակարանային Համալիրը բաղկացած է 2 գլխավոր շենքից, որոնք բաժանվում են 5 մասնաշենքի (A, B, C, D և E կառույցներ)` յուրաքանչյուրն իր սեփական մուտքով, աստիճանավանդակով և վերելակով:
Հարկայնությունը
Առաջին շենքը (A, B և C կառույցներ) բաղկացած է վերգետնյա 3 հարկից, իսկ երկրորդը (D և E կառույցներ)` 8:
Ողջ բնակարանային համալիրն ունի նաև ստորգետնյա հարկ` նախատեսված ավտոկանգառի և պահեստի համար:
Կառուցապատման ընդհանուր մակերեսը` 4000 քմ
ժամանցային կառույցներ
Երկրորդ շենքի առաջին հարկն իրենից ներկայացնում է ներքին ժամանցի բաժին` ժամանցի սրահով և մարզասրահով: Բացի այդ, երկու շենքերի միջև նախատեսված է բացօդյա պուրակ` երեխաների խաղահրապարակով, չափահասների համար ժամանցի վայրով և լողավազանով:
Բնակարանների պլանավորումը` նախատեսվում են 1-3 սենյականոց բնակարաններ:
Ջեռուցման համակարգը' բնակարանները ներկառուցված կլինեն ջեռուցման և զովացման համակարգերով: Ջեռուցումը հնարավոր կլինի կազմակերպել ինչպես գազով, այնպես էլ էլեկտրականությամբ:













