Կառույցի մասին
Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք Դիլիջանում
Տիպ` բնակելի
Հարկայնություն` 7
Հասցե` Տավուշ, Դիլիջան, Գետափնյա 2ա
Կառուցապատող` "Գրադշինինվեստ" ՍՊԸ
Շինարարության սկիզբը/վերջը` 10.2008/12.2011

Կառուցապատման նախագծումն իրականացվել է "Կլասիկ Արխիտեկտուրա և Դիզայն" ՍՊ ընկերության կողմից:
Հարկայնությունը
Ունենալով կասկադային տեսք` կառույցը բաղկացած է վերգետնյա 7, 8 և 9 հարկերից: Առաջին հարկում տեղակայված են լինելու հասարակական նշանակության կառույցներ: Մնացած հարկերը բացառապես բնակելի նշանակության են: Շենքը նախատեսված է այնպես, որ բոլոր բնակարեններն ապահովված լինեն արևի բնական լուսավորութամբ, ինպես նաև հրաշալի տեսարանով:
Հարկի բարձրությունը կազմում է 3.30մ
Կառուցապատման ընդհանուր մակերեսը` 1363քմ, որից շենքի զբաղեցրած մակերեսը` 554.4քմ:
Շենքն իր մեջ ներառում է առանձնացված բակ` կանաչապատ տարածքով և խաղահրապարակով:
Բնակարանների պլանավորումը
Առաջարկվում են 1-4 սենյականոց բնակարաններ, ինչպես տիպային, այնպես էլ հատուկ և ազատ պլանավորմամբ:
Վերջնահարկում նախագծված են երկհարկանի բնակարաններ (պենտհաուս):
Շենքի նախագիծը թույլ է տալիս ցանկության դեպքում մեծացնել բնակելի մակերեսները` ի հաշիվ միմյանց կից բնակարանների:
Ջեռուցման համակարգը` անհատական սկզբունքով:















