HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Կառույցի մասին

Բազմաֆունկցիոնալ կառույց Պռոշյան փողոցի վրա

Ռեյտինգ` 101/120 (մանրամասն)
Տիպ` բնակելի-հասարակական
Հարկայնություն` 6
Հասցե` Երևան, Կենտրոն, Պռոշյան 2/1
Կառուցապատող` "Հոսիկանո" ՍՊԸ
Շինարարության սկիզբը/վերջը` 06.2007/09.2009
Բազմաֆունկցիոնալ կառույց Պռոշյան փողոցի վրա

Կառուցապատման նախագծումը և շինարարությունը իրականացվել է "Ճարտարապետական արվեստանոց Աղեկյան" ՍՊԸ կողմից:


Հարկայնությունը

Կառույցը կազմված է 8 հարկից, որոնցից վեցը վերգետնյա են, մեկը` կիսանկուղային և մեկը` նկուղային: Նկուղային հարկում նախատեսվում է ստորգետնյա ավտոկանգառ, կիսանկուղային հարկը տրամադրվելու է ռեստորանային համալիրի, առաջին երկու վերգետնյա հարկերը նախատեսված են համապատասխանաբար առևտրային և գրասենյակային տարածքների համար, և հաջորդ չորս հարկերը` բնակելի նշանակության:


Հարկի բարձրությունը
կազմում է 3.30մ


Կառուցապատման ընդհանուր մակերեսը` 1000քմ,

որից շենքի զբաղեցրած մակերեսը` 750քմ


Տանիքը հարթ է:


Բնակարանների պլանավորումը կրում է անհատական բնույթ: Շենքում նախատեսվում են 3,4 և 5 սենյականոց բնակարաններ:


Ջեռուցման համակարգը

Տարածքների ջեռուցումն իրականացվում է անհատական սկզբունքով: