HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Մեր մասին

Այս կայքը ստեղծվել է "Լոգիկոն Դիվելփմենթ" ՍՊ ընկերության նախաձեռնությամբ:


Մեր անձնակազմը

Նախագծի տնօրեն` Վահե Պետրոսյան
Նախագծի համակարգողներ` Մարինե Բաբաջանյան, Աստղիկ Գրիգորյան


Նախագծի մասին

Նորակառույցների ռեյտինգավորումն անհրաժեշտ գործիք է հանդիսանում անշարժ գույքի առաջնային շուկայի մասնակիցների համար, որը հնարավորություն է տալիս ներդրողներին և սպառողներին կայացնելու ռացիոնալ որոշումներ:

Ներկայիս հայրենական կառուցապատումների շուկայում առկա է այնպիսի իրավիճակ, երբ նորակառույց շինության գնորդը չի կարողանում օբյեկտիվ որոշում կայացնել կառուցապատման հուսալիության վերաբերյալ: Նշված իրավիճակը ձևավորվել է իրավաօրենսդրական դաշտի անկատարության, հայրենական կառուցապատողների կողմից` կայացած գործարար ավանդույթների բացակայության, ինչպես նաև կառուցապատման շուկայի փակ և ոչ թափանցիկ լինելու հետևանքով:


Առաքելությունը

Բացահայտել և թափանցիկ դարձնել նորակառույցների Հայաստանյան շուկան:


Նպատակը

Օգնել նորակառույց շենքերի և շինությունների գնորդներին, ներդրողներին, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի այլ մասնակիցներին.
- լիարժեք և մատչելի տեղեկատվություն ստանալ Հայաստանում գործող կառուցապատողների և նրանց կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ:
- վերլուծել և համեմատել ներկայիս շուկայում գործող կառուցապատողներին և նրանց կողմից իրականացվող նախագծերը:


Ռեյտինգի կիրառությունը 

- գնորդների համար` ընտրել առավել հուսալի, նվազագույն ռիսկայնությամբ և տեխնիկապես ապահով առաջարկ
- կառուցապատողների համար` մրցակցության խթանում
- ներդրողների համար` մատչելի տեղեկատվություն գործընկերների ընտրության ժամանակ
- անշարժ գույքի գործակալությունների համար` մատչելի տեղեկատվություն շուկայի վերլուծության գործում


Մեթոդաբանությունը
Կառուցապատումների ռեյտինգավորումն իրականացվում է մեր ընկերության կողմից մշակված սկզբունքներով` հիմնվելով անկախ և օբյեկտիվ գնահատականի վրա: Գնահատումը կատարվելու է տարբեր չափորոշիչների միջոցով, որոնք խմբավորված են 4 հիմնական ուղղություններով, դրանք են`
- իրավաբանական
- տեխնիկական
- տնտեսական
- ճարտարապետական

մանրամասն


Տեղեկատվության աղբյուրները
Ռեյտինգավորվող օբյեկտը ենթարկվում է մեր ընկերության բազմամյա փորձ ունեցող մասնագետների կողմից անկախ աուդիտի, որի ընթացքում բացահայտվում է ինչպես կառուցապատողի, այնպես էլ վերջինիս կողմից իրականացվող նախագծերի մասին մանրամասն տեղեկատվություն, հավաքագրվում և ուսումնասիրվում են գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ստուգվում են դրանց ճշգրտությունը և համապատասխանությունը: