HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Բարի գալուստ

Նորակառույցների ռեյտինգավորումն անհրաժեշտ գործիք է հանդիսանում անշարժ գույքի առաջնային շուկայի մասնակիցների համար, որը հնարավորություն է տալիս ներդրողներին և սպառողներին կայացնելու ռացիոնալ որոշումներ:

Ներկայիս հայրենական կառուցապատումների շուկայում առկա է այնպիսի իրավիճակ, երբ նորակառույց շինության գնորդը չի կարողանում օբյեկտիվ որոշում կայացնել կառուցապատման հուսալիության վերաբերյալ: Նշված իրավիճակը ձևավորվել է իրավաօրենսդրական դաշտի անկատարության, հայրենական կառուցապատողների կողմից` կայացած գործարար ավանդույթների բացակայության, ինչպես նաև կառուցապատման շուկայի փակ և ոչ թափանցիկ լինելու հետևանքով: մանրամասն